Հաշվի առնելով կենսաթոշակառուների կարիքները` կենսաթոշակները Երևանում կվճարվեն նաև մարտի 5-ին, շաբաթ օրը:
Մարտի 5-ին կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստի» փոստային բոլոր բաժանմունքներից` ժամը 9:00-ից մինչև 20:00:
Հիշեցնում ենք, որ մարտի 7-ից սկսած, ժամը 9:00-ից 16:00 կենսաթոշակները կառաքվեն տուն` փոստատարի միջոցով, իսկ 16:00-ից մինչև 18:00 կվճարվեն փոստային բաժանմունքներում, հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը:





