Բաքվում կալանավորվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացրել է ադրբեջանական դատարանի կողմից դատապարտված Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շահերը։
Թիվ 9 փաստաբանական գրասենյակում աշխատող Ամիրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քաղաքացու ներկայացրած բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ հոդվածով՝ խարդախություն, որը կատարվել է բազմիցս, ինչպես նաև 182-րդ հոդվածով՝ շորթում, գրում է Br.az-ը:
Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայումս Էլչին Ամիրովը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։





