AM
17 Նոյեմբեր 2026 - 15:06 AMT

Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնումը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ, քննարկել Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորություններին։

Մասնավորապես, քննարկվել են համագործակցության գործող ձևաչափերի շրջանակում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և առկա գործընկերությունն ամրապնդելու հարցերը։

Անդրադարձ է կատարվել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Միրզոյանը ներկայացրել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: