AM
17 Նոյեմբեր 2026 - 12:53 AMT

ՔՊ-ն դեմ քվեարկել ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության նախագծին․ Այն չի ներառվել օրակարգում

Հայաստանի Ազգային ժողովը չի ընդգրկել օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երկրում ժողովրդավարության հետընթացին։ Նախագծի օրակարգ ընդգրկմանը դեմ է քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ընդդիմության նախաձեռնությունը նպատակ ուներ խորհրդարանական քննարկման առարկա դարձնել Հայաստանում ժողովրդավարության վիճակի և հնարավոր հետընթացի հարցը, հայտնում է Auroramews.am-ը:

Նոյեմբերի 12-ին նախագիծը քննարկվել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն։

Նոյեմբերի 16-ին «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգություններին։