Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկելու օրենսդրական նախաձեռնությանը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, ձեռնպահ՝ 29-ը։ Դեմ քվեարկողներ չեն եղել, հայտնում է Panorama.am-ը:
2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկել ևս մոտ 350 հազար քաղաքացու՝ սահմանելով ապահովագրավճարների համաֆինանսավորման նոր մեխանիզմ։
Նախօրեին օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել էր 2027 թվականին ապահովագրավճարների սուբսիդավորման նախատեսվող մեխանիզմը։
Մասնավորապես, ամսական 10,800 դրամ կազմող ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, ևս 4400 դրամը կհատկացնի գործատուն, իսկ մնացած 2000 դրամը կվճարի քաղաքացին։





