Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու հարթակը, որը կօգնի մանկավարժներին ընտրել և ուսումնական գործընթացում կիրառել արհեստական բանականության գործիքները։
«Ուսուցչի ԱԲ ուղեցույց» պորտալում ներկայացված 65 ԱԲ գործիքները խմբավորված են 10 բաժնում՝ ըստ ուսումնական նպատակների և խնդիրների, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Պորտալում կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք կազմվել են ՀՀ կրթական ծրագրի բովանդակությունից բխող իրական օրինակներով։ Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։
Տեղեկությունները ստուգված են գործիքների պաշտոնական կայքերում 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։
Պորտալը հավասարապես հարմար է համակարգչով, պլանշետով և հեռախոսով օգտագործման համար։





