AM
18 Նոյեմբեր 2026 - 16:39 AMT

Աննա Հակոբյանի օգնական․ «ՊՆ-ում տոտալ բարդակ է»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։

Ըստ նրա՝ «ՊՆ-ում տոտալ բարդակ է»:

«Կլինեմ առաջին մայրը, ով ՀՀ ՊՆ-ի դեմ հաղորդում կներկայացնի հանցագործության մասին։ Պաթոսով ու կենացով հայրենիք պաշտող զինկոմներ և այլներ…Դուք այս երկրի համար մեկ թշնամիներն եք, քանի որ անտարբերությունը չարիք է…

Պրն Սուրեն Պապիկյան, ամենայն հարգանքով Ձեր անձի նկատմամբ, փորձում եմ ձևակերպել միտքս կոռեկտ և չափի մեջ…բայց…ՊՆ-ում Տոտալ բարդակ է (հոմանիշ գեղեցիկ բառ չգտա): Ինչո՞ւ եք խեղում իմ որդու և շատ այլ տղաների ճակատագրերը։

Հարգելի վարչապետ, խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը, սա իմ որդու մասին չէ, այլ երկիրը կործանման տանող համակարգի (գուցե սա ռազմավարություն է, կամ պարզապես կրթության պակաս է, կամ տգիտության ավելցուկ…»,-հայտարարել է նա։

Ստելլա Սարուխանյանի որդին ներկայում զինվորական ծառայություն է անցնում Հայաստանի զինված ուժերում։