Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղազարյանը դադարեցրել է պայմանագրային հարաբերությունները «Արարատ-Արմենիայի» հետ՝ հեռանալով թիմի մարզչական շտաբից։ Նրա թեկնածությանը կողմ են նաև երկրպագուական շարժումները:
Առաջիկայում կայանալիք ՀՖՖ Գործադիր կոմիտեի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Գյումրու «Շիրակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի թեկնածությունը։





