AM
20 Նոյեմբեր 2026 - 16:09 AMT

ՀՀ-ից 3 ծանրորդ կմասնակցի Դոհայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի 3 մարզիկ հանդես կգա Կատարի մայրաքաղաք Դոհայում նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը հետևյալն է՝

  • Գոռ Սահակյան (75 կգ)՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին,
  • Արա Աղանյան (95 կգ)՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին,
  • Գարիկ Կարապետյան (110 կգ)՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15:30-ին։

Դոհայում կայանալիք մրցաշարի արդյունքներով լավագույն ութ ծանրորդները կընդգրկվեն Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում։

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունից ի վեր ծանրամարտի մի շարք մրցաշարեր վարկանիշային նշանակություն ունեն Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար։