Հաքերները գողացել են Visa և Mastercard քարտերի հազարավոր օգտատերերի, ինչպես նաև JPMorgan Chase բանկի հաճախորդների տվյալները, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշել է, որ կիբեռհանցագործները տեղեկությանը հասանելիություն են ստացել՝ կոտրելով երրորդ կողմի կազմակերպությունների ենթակառուցվածքները:
Visa-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաքերները թիրախավորել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ծառայություն մատուցողին, և որ հարձակվողները հասանելիություն չեն ստացել օգտատերերի վճարային տվյալներին:խորդների անուններով և էլեկտրոնային փոստի հասցեներով, գրում է «Ազատությունը»:
«Հիմնվելով մինչ այժմ մեր կատարած հետաքննության վրա՝ կարծում ենք, որ հարձակվողները հասանելիություն են ստացել այդ մատակարարների կողմից պահվող որոշակի մարքեթինգային տվյալների, որոնք կարող են ներառել որոշ հաճախորդների անուններ և էլեկտրոնային փոստի հասցեներ», – նշել է JPMorgan-ի խոսնակը՝ տեղեկացնելով, որ բանկն անմիջական կապ կհաստատի տվյալների արտահոսքից տուժած հաճախորդների հետ։
Շաբաթվա սկզբին JPMorgan Chase-ը նաև գործարքների մշակման հետ կապված դժվարությունների է բախվել։ Պատճառը ծրագրային սխալն է եղել, որն անդրադարձել է նաև այլ բանկերի գործունեության վրա՝ հանգեցնելով որոշակի խափանումների։
«Ոչ մի կապ չկա այս շաբաթվա սկզբին որոշ հաճախորդների մոտ տեղի ունեցած ծառայության խափանումների հետ», – ընդգծել է բանկի խոսնակը։
Mastercard-ից, իրենց հերթին, տեղեկացրել են, որ տվյալների արտահոսքն առնչվում է բացառապես արտոնյալ պայմաններով քարտեր ունեցող հաճախորդներին։
Կիբեռհարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ պետական կառույցների և խոշոր ընկերությունների, այդ թվում՝ JPMorgan Chase-ի համակարգերում արձանագրված մի շարք լայնածավալ տեխնիկական խափանումների ֆոնին։
Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը տեխնիկական խնդիրների հետևանքով ավելի քան չորս ժամով չեղարկել է երկրի ամբողջ տարածքում իրականացվող չվերթները։ Խափանման պատճառը եղել է օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի անսարքությունը։
Լայնածավալ տեխնիկական խնդիրներ են արձանագրվել նաև տեխնոլոգիական հսկա Microsoft-ում և աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից մեկում՝ United Airlines-ում։





