AM
21 Նոյեմբեր 2026 - 12:00 AMT

Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով և ՀՀ առաջին մեդալն ապահովել ԵԱ-ում

Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի բռնցքամարտիկին ու ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մենամարտի սկբում անգլիացի Էմանուել Կարգբոն շատ ակտիվ էր սկսել, բայց մեկնարկից դեռ մեկ րոպե չէր անցել, երբ հայ մարզիկի հարվածաշարից մրցակիցը ցնցվել է, իսկ աջ կողային հարվածից հետո հայտնվել ռինգի հատակին: Սիմոնյանը կիսաեզրափակիչում է:

Նոյեմբերի 21-ին ևս 4 հայ մարզիկ կպայքարի կիսաերզափակիչի ուղեգրի համար: