AM
21 Նոյեմբեր 2026 - 14:32 AMT

Գազայից 3 պաղեստինցի երեխա է տեղափոխվել ՀՀ՝ 2-ը վիրահատվել է, 1-ը՝ բուժում է ստանում

Հայաստանը Գազայի հատվածից ընդունել է 3 պաղեստինցի երեխաների՝ իրենց ուղեկցող անձանց հետ, անհրաժեշտ մասնագիտացված բժշկական ծառայություններ տրամադրելու նպատակով։

Այս առաքելությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ կարիքի պահին խոցելի մարդկանց անհետաձգելի օգնություն տրամադրելու հարցում, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը:

Երեխաների տեղափոխումն ու բուժման կազմակերպումը հնարավոր են դարձել Հայաստանի պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպության և գործընկեր պետությունների համատեղ աշխատանքի արդյունքում։

Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստում էր ստացել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Երեխաների բուժման ավարտից և բժշկական հաստատություններից դուրսգրումից հետո նախատեսվում է ամփոփել մարդասիրական առաքելության արդյունքները։

Այդ գնահատման հիման վրա Հայաստանը կքննարկի նախաձեռնության շարունակման հնարավորությունները՝ նպատակ ունենալով հետագայում ևս մասնագիտացված բժշկական աջակցություն տրամադրել բուժման կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաների։