Երուսաղեմի հայկական թաղամասում հերթական միջադեպն է գրանցվել՝ ծայրահեղական հրեան թքել է Սուրբ Հակոբ վանքի վրա: Այդ մասին X-ի իր էջում հայտնել է իսրայելաբնակ հայ լրագրող Գեղամ Բալյանը:
Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հրեական հանգստի օրը:
«Երուսաղեմում հակաքրիստոնեական ատելության հողի վրա կատարվող հանցագործություններն ամենօրյա բնույթ են կրում։ Լիակատար անպատժելիություն է»,– ասվում է գրառման մեջ:
Միջադեպը տեսագրվել է և հրապարակվել համացանցում:
Հոկտեմբերի 29–ին Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել էր Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ, ապա վիրավորել իրեն դիտողություն արած հայ պահակին։
Ավելի վաղ հրեա ծայրահեղականները պղպեղային սփրեյ էին փչել 9-ամյա հայ տղայի դեմքին:





