AM
23 Նոյեմբեր 2026 - 18:35 AMT

Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը

Նոյեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։

Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։