AM
25 Նոյեմբեր 2026 - 12:17 AMT

Սպասվում են տեղումներ, 5-8 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի՝ 5-8 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 25-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +8․․․+10 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +4․․․+6 աստիճան։