ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ նույնիսկ եթե Անկախության հռչակագիրը պահպամվեր, ներկայացված Սահմանադրությունն այս տեքստով շարունակելու էր անընդունելի լինել:
«Կարճ ասեմ՝ եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. այն շատ ավելի վատն է, քան գործողը»,-նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Քոչարյանը մամուլի ասուլիսում նշել է, որ իրենք ամիսներ շարունակ բարձրաձայնել են սահմանադրական փոփոխությունների հիմքում արտաքին պահանջի առկայության մասին՝ պնդելով, որ այդ հանգամանքը համապատասխանում է իրականությանը։
«Ներկայացվեց մի խայտառակ նախագիծ, որը միայն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները. դատավորների հետ կապված ավելի տոտալ վերահսկողություն են ուզում սահմանել և մնացած այլ բաները»,-ասել է նա:





