AM
27 Նոյեմբեր 2026 - 11:16 AMT

Միջազգային ինֆլուենսերներ կմասնակցեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն նաև միջազգային ինֆլուենսերներ: Հարցը քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հանդիպմանը, հայտնում է կոմիտեն:

Այցը նախատեսվում է կազմակերպել Ամանորյա մարքեթինգային նոր արշավի շրջանակում։

Զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել՝ քննարկելու համատեղ գործունեության ընդլայնման հեռանկարներն ու հետագա նախաձեռնությունները։

Կողմերն անդրադարձել են ավիաընկերության հետ ձևավորված համագործակցության շրջանակում արդեն իրականացված մարքեթինգային արշավներին, ինչպես նաև դրանց շարունակականությունն ապահովելու հնարավորություններին։

«Քննարկվել է նաև ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավը, որի շրջանակում հայտնի միջազգային ինֆլուենսերների այց է նախատեսվում Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը»,-ասվում է հաղոդագրության մեջ:

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը դեռ չի հրապարակվել: