AM
28 Նոյեմբեր 2026 - 11:25 AMT

Պապոյանն Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է TRIPP-ի մեկնարկը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ԱԱՊՀ) ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է երկրի տնտեսական զարգացման օրակարգին և առաջիկա ծրագրերին, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկին:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները։

Այնուհետև Գևորգ Պապոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի տնտեսական օրակարգի և գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների շուրջ։ Հարցերին պատասխանել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։

Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Ներկայացվել են նաև ԱԱՊՀ կողմից իրականացված վերջին ծրագրերն ու նոր նախաձեռնությունները»։

Նոյեմբերի 23-ին Սյունիքում պաշտոնապես մեկնարկել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանի էլեկտրական ցանցի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին, ինչպես նաև տարածաշրջանային տարանցիկ կոմունիկացիաների զարգացումը։