Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է կրթության և գիտության բնագավառի կանանց տոնը: Նրա ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մեծ և անգնահատելի է Ձեր վաստակը գիտակրթական համակարգի կայացման գործում: Հայ կինը բոլոր ժամանակներում եղել է ընտանեկան, ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը և միշտ պատվով է կատարել նոր սերնդի կրթման ու դաստիարակման պատասխանատու գործը: Այսօր էլ մեծ նվիրումով եք կատարում այդ առաքելությունը թե´ ընտանիքում, թե´ կրթօջախներում, թե գիտական ու հասարակական տարբեր բնագավառներում»:
«Առաքելություն, որի համար Դուք արժանի եք անկեղծ խոնարհումի և գնահատանքի: Ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն այս գեղեցիկ տոնի` մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ կանացի երջանկություն, գարնանային բարձր տրամադրություն և ամենայն բարիք»,-ասվում է նախարարի ուղերձում, հայտնում է նախարարություն մամլո ծառայությունը:





