Թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման և անեսթեզոլոգիայի բաժնի աշխատակիցները դիմում-բողոք են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով միջամտել իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում:
«Պարոն Սարգսյան, ամիսներ շարունակ մեզ խաբելով համոզում են, որ մենք կստանանք բարձր աշխատավարձ, բայց շարունակում ենք ստանալ ցածր աշխատավարձ՝ աշխատելով նույն ծանրաբեռնվածությամբ: Խնդրում ենք Ձեզ դրական լուծում տալ այդ հարցին»,-ասվում է նամակում:





