AM
10 Մարտ 2011 - 10:11 AMT

Mediagid. Ընկերությունների շրջանում փետրվարին ամենամեջբերվողների հնգյակի առաջատարն է Ամերիաբանկը

«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր Mediagid-ը: Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների, ինչպես նաև ընկերությունների անունները:

Ընկերությունների շրջանում փետրվարին ամենամեջբերվողների հնգյակի առաջատարն է Ամերիաբանկը (44 հիշատակում): Հնգյակում հայտնվել են նաև VivaCell-MTS բջջային օպերատորը, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերությունը և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), հայտնում է նորությունների ագրեգատորի մամլո ծառայությունը:

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: