AM
10 Մարտ 2011 - 10:14 AMT

Սերժ Սարգսյանը գլխավորում է ամենահանրաճանաչ քաղաքական գործիչների ցանկը

Հայկական ԶԼՄ-ներում 2011թ.-ի փետրվարին մեջբերվածության ցուցանիշով հայ քաղաքական գործիչների հեղինակության վարկանիշի առաջատարն, ըստ Mediagid-ի վարկածի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր Mediagid-ը: Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների, ինչպես նաև ընկերությունների անունները:

«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով՝ փետրվարին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (399 հիշատակում) և վերջին երեք ամիսների ընթացքում պահում է առաջատարի դիրքը ամենամեջբերվող քաղաքական գործիչների թվում»,- հայտնել է նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Mediagid-ի վարկածով՝ փետրվարին մեջբերվածության ցուցանիշով առավել հանրաճանաչ քաղաքական գործիչների հնգյակում ընդգրկվել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը հնգյակում փոխարինել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ասվում է ագրեգատոր հաղորդագրության մեջ: