AM
12 Մարտ 2011 - 08:14 AMT

Պայթյուն է տեղի ունեցել Երևանի Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում

Մարտի 11-ին՝ժամը 23.12-ին, ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի 35-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը, տեղում պարզվել է, որ նախնական տվյալներով 35-րդ բնակարանում տեղի է ունեցել անհայտ ծագմամբ պայթյուն` առանց հրդեհի: Փրկարարների կանչի վայր հասնելու պահին բնակարանի դուռ բաց է եղել և ներսում մարդ չի եղելի: Պայթյունի հետևանքով մասնակի վնասվել է 35-րդ և 36-րդ բնակարանների ընդհանուր պատը: