Մարտի 11-ին ԵրեւանիՄիքայել Մալունցյանիանվան արվեստիդպրոցում տեղի ունեցավ համերգ` դպրոցի սաների մասնակցությամբ: Միջոցառումները նվիրվածէին2010թ. դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տիկնոջ կողմից ղեկավարվող «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի միջոցներով դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ելույթ ունենալով միջոցառմանը «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի ղեկավար Նատալյա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց տոնավաճառի բոլոր մասնակիցներին` Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, կազմակերպություններին եւ անհատներին, որոնք աջակցել են այս նպատակի իրականացմանը:Միքայել Մալունցյանիանվանարվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Մելքոնյանը իր հերթին երախտիքի խոսքեր ասաց «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիային եւ Նատալյա Նալբանդյանին` դպրոցի վերանորոգման խնդրի լուծման հարցում անձնական մասնակցության համար: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ բարեկարգված պայմանները լրացուցիչ խթան կհանդիսանան դպրոցի աշակերտների` էլ ավելի լավ սովորելու համար:
Կազմակերպված համերգիժամանակելույթներով եւ կատարումներով հանդես եկան դպրոցի սաները:





