AM
14 Մարտ 2011 - 07:48 AMT

Հայաստանում կքննարկեն ազատազրկաման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակի ընդլայնման հնարավորությունը

ՀՀ արդարադատության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ նախաձեռնել են քննարկում «Ազատազրկաման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցների վերաբերյալ» թեմայով: Քննարկումը տեղի կունենա մարտի 16-17-ը:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ելույթներով հանդես կգան Եվրոպայի Խորհրդի քարտուղարությունը ներկայացնող Լուլյետա Կասան, Մեծ Բրիտանիայի Սասսեքսի համալսարանի իրավագիտության ավագ դասախոս Ռիչարդ Վոգլերը, Նիդերլանդների Մաստրիխտի համալսարանի քրեակատարողական իրավունքի պրոֆեսոր Ջերարդ դե Յոնգը և այլոք, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: