Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 15-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ կատարեց «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:
Բացի դրանից, Խորհուրդը «Արանգել Պրովայդեր» ՍՊԸ-ին և «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրեց, վերաձևակերպեց «ԽԱՎ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան: Ուժը կորցրած ճանաչվեց Ա/Ձ Սերգեյ Աղայան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 491/1 լիցենզիան, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:





