Ապրիլի 4-ին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի հայկական համայնքի սրտում՝ Ուոթերթաունում գովազդային վահանակների վրա հսկայան պաստառներ կտեղադրվեն նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ակցիան կիրականացվի www.peaceofart.org «Խաղաղության արվեստ» կազմակերպության հովանավորությամբ: «Այժմ ժամանակն է, հույսից անցնելու գործողության»՝ գրված կլինի պաստառներում: Պաստառները կտեղադրվեն մշակութային կենտրոնների, եկեղեցիների եւ Ամերիկայի Հայկական Գրադարան եւ թանգարանի մոտ, ինչպես նաև դեպի Բոստոն տանող հիմնական մայրուղու, խոշոր առեւտրական կենտրոնների մոտ: Ակցիայի նպատակն է հիշեցնել նախագահ Օբամային իր նախընտրական խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Այս ծրագիրը շատ մոտ է իմ սրտին» ասել է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը: «Իմ ծնողները վերապրած են Հայոց ցեղասպանությունը։ Փոքր տարիքես, իմ ծնողների պատմությունը մեծ ազդեցություն ունեցած է իմ վրաս, եւ որպես չափահաս տեսած եմ պատմությունը նրանց աչքերի միջով»,-ասել է նա:
Վարուժանը ծնվել է Հալեպում, նրա ծնողները 1915 թ. Թրքականի Կոտորածից փրկված, ապաստանել են Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1969 թ-ին մեկնել է Հայաստան սովորելու Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1979 թ-ին Վարուժանը Հաստատվել է Միացյալ Նահանգներում, բնակություն հաստատելով Բոստոնի տարածքում։ Նա նկարել է կորպորատիվ որմնանկարներ Բոստոնի տարածքում եւ Սրբապատկերներ յոթ Հայկական եկեղեցիներում ԱՄՆ։
Վարուժանը ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, հաճախակիօրեն նպաստելով Հայկական եւ օտար բարեգործական կազմակերպություններին: Նրա աշխատանքները ցուցադրվել են արվեստի բազմաթիվ հեղինակելի պատկերասրահներում, Միացյալ Նահանգների մէջ եւ այլուր։
2003 թվականին նա հիմնել է «Խաղաղության արվեստ» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը իրազեկելու համամարդկային գոյավիճակի մասին։ Նա իր ստեղծագործությունների միջոցով ցույց է տվել խաղաղության բացակայությունը մեր կյանքում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ կանխելու համար ապագա ցեղասպանությունները։





