Րաֆֆի Հովհաննիսյանը 2011թ. մարտի 15-ին հայտարարելով հացադուլ «ծոմ ազատության», իշխող վարչակարգի դեմ համաժողովրդական պայքարի ջահը գրասենյակներից և Մատենադարանից տեղափոխեց Ազատության հրապարակ: Այս մասին ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ:
«Սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի վճռական և խիզախ այս քայլը, որը կարող է դառնալ ռեժիմից ազատագրվելու և հայ ժողովրդի միասնության ու համախմբման իրական սկիզբ»,- ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Նա նաև հայտարարել է, որ ծոմ է հայտարարում: Իր ակցիան Հովհաննիսյանն անվանել է «Ծոմ ազատության»: Ըստ նրա, երկրում այժմ ճգնաժամային իրավիճակ է և վճռական քայլեր են պահանջվում լուծելու համար առկա խնդիրները:





