Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր զորակցությունն է հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին, ողջունում նրա «քաղաքական կեցվածքն ու խստագույնս դատապարտում Հայաստանի իշխանությունների բիրտ գործողությունները, որոնք արդեն իսկ դրդում են քաղաքական գործիչներին դիմելու նման ծայրահեղ քայլերի»: Այս մասին ասվում է Ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել` վճռական անհամաձայնություն հայտնելով իշխող վարչահրամայական ռեժիմի հակաժողովրդավար գործելակերպին»,-ասվում է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայության հայտարարության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Նա հացադուլ է հայտարարել:





