AM
16 Մարտ 2011 - 14:09 AMT

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Հայաստանի գրադարանները 2009 թ.» թեմայով սեմինար-խորհրդակցություն

Մարտի 18-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Հայաստանի գրադարանները 2009 թ.» թեմայով սեմինար-խորհրդակցություն: Խորհրդակցությանը կմասնակցեն ներկայացուցիչներ մարզային, համայնքային, բուհական և գերատեսչական գրադարաններից: Հիմնական բանախոսը գրադարանի մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի աշխատակից Ազնիվ Բաղդասարյանն է, ով զբաղվում է Հայաստանի գրադարանների վիճակագրական հաշվետվությունների վերլուծությամբ: Նա կներկայացնի գրադարանների ֆոնդերի, գրադարանային գործառույթների, հարակից այլ խնդիրներ` 2009թ. գրադարանների վիճակագրական հաշվետվությունների հիման վրա արված վերլուծությունները:

Հայաստանի Ազգային գրադարանը, 1978 թվականից սկսած, ամեն տարի հրատարակում է «Հայաստանի գրադարանները» վիճակագրական վերլուծությունը, հայտնում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: