AM
21 Մարտ 2011 - 08:37 AMT

Ազատության հրապարակում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի զորակցմանը նվիրված լուռ հավաք

Մարտի 22-ին լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» առաջին յոթնօրյակը: Այդ կապակցությամբ վաղը ժամը 12:00-ին Ազատության հրապարակում կսկսվի «Ժառանգության» առաջնորդի զորակցմանը նվիրված լուռ հավաք, ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ապա 17:00-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, Ազատության հրապարակը համարելով իշխանությունն ու ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու կարեւոր ասպարեզ եւ ժողովրդական հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները խորհրդարանական հայտարարությունները կհնչեցնեն ուղղակի հրապարակից:

Օրվա ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին կդիմի շնորհակալական խոսքով, ասվում է կուսակցության հայտարարության մեջ: