Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նամակում նա, մասնավորապես, իր և իր գործընկերների զորակցությունն է հայտնում մարտի 15-ից հացադուլ հայտարարած քաղաքական գործչին: «Վստահաբար, Ձեր կողմից իրականացվող քաղաքացիական բողոքի ծայրագույն բարդ այս գործողությունը ունի իր հիմքերը և ևս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս ինձ և իմ գործընկերներին: Մտահոգվելով Ձեր առողջական վիճակի մասին` Եվրոպական Շարժման անունից կոչ եմ անում դադարեցնել հացադուլը»,- ասվում է նամակում:





