AM
22 Մարտ 2011 - 14:07 AMT

ԱԺ պատգամավոր. Հայաստանը, Արցախը, Սփյուռքը կարող են հզոր հարված հասցնել Ադրբեջանին

Ադրբեջանը ամեն օր խոսում է իր կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին թե ինչպես են իրենք մեծ քայլերով ընթառաջ դուրս գալի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, սակայն որոշ ժամանակ չանցած էլ հենց իրենք են խախտում իրենց դիրքորոշումը, թե ռազմական, թե քաղաքական ոլորտում: Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում: Նրա խոսքերով, օրինակները բազմաթիվ են, ուստի այդ ամենին դիմակայելու համար անհրաժեշտ է առաջին հերթին համակարգել ներքին դաշտը, և բավարար չէ միայն պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել, անհրաժեշտ է պատասխան քայլերի դիմել՝ տեսական գիտելիքները տեղափոխելով գործնական դաշտ։ Ըստ պատգամավորի, արդեն բոլորին է պարզ, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը միավորված են եւ անհրաժեշտության դեպքում կարող են հզոր հարված հասցնել Ադրբեջանին:

«Ադրբեջանն ամենուր խոսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման մասին, սակայն մենք մինչ այսօր ականատես չենք եղել այդ քաղաքականության իրականացման: Հակառակը. ամեն օր նկատում ենք իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտում: Մարտի 5-ի հանդիպումից հետո ՀՀ , ՌԴ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարն ու ընթացքը որոշելու համար և ռազմագերիներին ամենակարճ ժամանակահատվածում փոխանակելու վերաբերյալ պայմանավորվածությունից հետո նույնիսկ հնչեցին կրակոցներ մեր սահմանների ուղութնամբ: Ինչպես կարող ենք համաձայնության գալ ադրբեջանցիների հետ, երբ նրանք խախտում են իրենց խոստումները»,-ասել է Վահե Էնֆիաջյանն իր ելույթում: