AM
23 Մարտ 2011 - 07:35 AMT

Մարտի լույս 23-ի գիշերը հեղեղվել է «Ատլանտիկ» ակումբը

Մարտի 23-ին՝ ժամը 01.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետևանքով ջուրը ամբողջությամբ լցվում է ակումբի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, առաջացել է խուճապ:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ ակումբին կից մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի և անձրևաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցվում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բոլոր քաղաքացիները դուրս են եկել ակումբի տարածքից, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: