Երեւանցի 25-ամյա տնտեսագետ Տիգրան Սարգսյանն ընտրվել է Նյու Յորքի գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ: Ինչպես տեղեկացնում է «Ազգ» թերթը, Տիգրան Սարգսյանը հատուկ կայուն նյութի ստեղծման հեղինակ է հանդիսանում, որով պատում են կիսահաղորդիչները: Պատենտի օգտագործման թույտվության համար արդեն դիմել են մի քանի ամերիկյան ընկերություններ: Նյու Յորքի գիտությունների միջազգային ակադեմիայի կազմում են` աշխարհի 160 երկրների ներկայացուցիչներ:





