AM
24 Մարտ 2011 - 07:04 AMT

Մարտի 24-ին տեղի կունենա հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրումը Ազատության հրապարակում

Մարտի 24-ին` ժամը 18:00-ին, Երևանում տեղի կունենա հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների նախաձեռնությամբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրումը Ազատության հրապարակում:

Մարտի 23-ին հասարակական կազմակերպությունները դիմել են պահանջագրով` ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու` պետության պարտավորության կատարումը:

Հացադուլի հենց առաջին օրվանից` մարտի 15-ից իշխանության ամենաբարձր մակարդակները հացադուլ հայտարարած քաղաքացուն չթույլատրեցին վրան կամ տաքացուցիչ տեղադրել, իսկ քաղաքացիների նախաձեռնությամբ դա անելու փորձերը առանց բացատրության ու հիմնավորման կոպտորեն կանխվեցին ոստիկանության կողմից: