2008-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:
Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երևանը): Սակայն ինչպես և նախորդ երկու հեռուստավիճակահանությունների ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ստանում են 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:
Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ մարտի 25-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:
«Մեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդներից և գործընկերներից մեկի «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ այս համատեղ ակցիան կրում է շարունակական բնույթ: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը»ասել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն«տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին, նշելով. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նման հաջողություն Հայաստանի յուրաքանչյուր բնակչին», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:





