AM
28 Մարտ 2011 - 10:06 AMT

Երևանում կանցնի մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ

Մարտի 28-ից ապրիլի 4ը Երևանում կանցնի մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ: Բացումը տեղի կունենա մարտի 31-ին Արտաշատ քաղաքում: Ինչպես լրագողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ամեն տարի այդ միջոցառումների շաբաթը մեկնարկում է անպայման մարզերում, որպեսզի կենտրոնացումը չլինի մայրաքաղաքում:

Բացումը և միջոցառումների մեծ մասը տեղի կունենան Խնկո Ապոր մանկական գրադարանում: Գրադարանի նկարչական ստուդիայի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսի բացումը կազդարարի այդ շաբաթվա սկիզբը: Շաբաթվա ընթացքում տեղի են ունենալու վիկտորինաներ, ցերեկույթներ, մրցույթներ և այլ միջոցառումներ: Փակման օրը Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա մանկապատանեկան գրքերի ցուցահանդես: Միջոցառումներ կանցնեն նաև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում: