Մարտի 29-ին՝ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում` կամրջից քաղաքացի է ուզում վայր նետվել:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվ խմբի և քաղաքացիների համատեղ գործողությունների շնորհիվ կանխվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 66 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 1944թ.-ին ծնված Մարիամ Ասլանյանի ինքնասպանության փորձը:





