Մարտի 15-ին Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին: Ինչպես հայտարարել է Հովհաննիսյանը, նա դադարեցնում է հացադուլը հանուն իրեն սատարող քաղաքացիների ու դստեր՝ Շուշիի, որի 18 տարին է լրանում մարտի 31-ին:
Ըստ պատգամավորի, իր հացադուլը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին: Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ հացադուլի դադարեցմամբ պայքարը չի ավարտվում: «Դրանով պայքարը չի ավարտվում: Սա երկար շղթայի ընդամենը մեկ օղակն է»,-ասել է նա:
Հովհաննիսյանը նշել է, որ 15 օրում նրան այցելել են բազում համաքաղաքացիներ՝ շարքային մարդիկ, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ Հայաստանից ու Սփյուռքից:
Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Նրան այցելել են ՄԿԽԿ ներկայացուցիչները,





