AM
30 Մարտ 2011 - 14:13 AMT

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահրատարակել է 19-րդ դարի քրիստոնեական աշխատություններից մեկը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է 19-րդ դարի հայ ազգային, ակնառու գործիչ, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ուխտի անդամ Տ. Մելքիսեդեկ վարդապետ Մուրադյանցի «Պատմութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ» աշխատությունը:

«Հայ եկեղեցու պատմություն» մատենաշարի հերթական այս գիրքն ընդգրկում է Հայ Եկեղեցու պատմության` Ք.հ. 34-1867թթ. ընկած ժամանակաշրջանը:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: