Մարտի 31-ին՝ ժամը 05.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում, PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին:Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով: Հրդեհի հետևանքով կամերային երաժշտության տան պահակ,1963թ.-ին ծնված Տարոն Թորոսյանը, ծխահարվել է:
Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ–փրկարարների կողմից Տ.Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան քաղաքի ՛՛Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն:
Տ.Թորոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:





