Ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկելու են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները: Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 29-ով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Ապրիլի 2-10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցելու են պահեստազորում գտնվող սակրավորները, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:





