AM
1 Ապրիլ 2011 - 09:13 AMT

Շինարարը վայր է ընկել երրորդ հարկից

Մարտի 31-ին՝ ժամը 17.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի թիվ 3 տան երրորդ հարկից մարդ է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատրվ խումբը:

Տեղում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ կատարելիս երրորդ հարկից վայր է ընկել 1958թ.-ին ծնված Աշոտ Հարությունյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: