AM
1 Ապրիլ 2011 - 10:48 AMT

Ազատության հրապարակից հեռացվել են բոլոր խաղային ատրակցիոնները

Ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Ազատության հրապարակի տարածքից հեռացվել են խաղային բոլոր ատրակցիոնները: Ինչպես հայտնել է քաղաքապետարանի մամլո ծառայության բաժնի աշխատակիցը, այդ ատրակցիոնները չէին համապատասխանում անվտանգության նորմերին և բացի այդ, խանգարում էին քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին: