AM
1 Ապրիլ 2011 - 11:40 AMT

Երևանում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:

Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: