AM
1 Ապրիլ 2011 - 13:01 AMT

Ապրիլին, ի տարբերություն նախորդ ամիսների, կենսաթոշակներն Երևանում կսկսեն վճարվել առաջին օրվանից

Երևանում, ի տարբերություն նախորդ ամիսների, ապրիլ ամսին առաջին օրից սկսած կենսաթոշակները միաժամանակ կվճարվեն ինչպես «Հայփոստի» փոստային բոլոր բաժանմունքներից, այնպես էլ տանը` փոստատարի առաքման միջոցով:

Առաջին իսկ օրվանից այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ տանը, կստանան տանը: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ փոստային բաժանմունքից, կստանան բաժանմունքից:

Ինչպես հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը, այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ տանը, սակայն տանը չեն եղել, իրենց կենսաթոշակը կարող են ստանալ նաև փոստային բաժանմունքից, ամեն օր` ժամը 16:00-ից հետո: