AM
2 Ապրիլ 2011 - 08:37 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մտադիր են առաջիկայում կրկին այցելել տարածաշրջան, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Համանախագահների այցի նպատակն է շարունակել բանավեճը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա: Կքննարկվեն նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության վերաբերյալ Սոչիում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ միջոցները: