AM
4 Ապրիլ 2011 - 08:30 AMT

Հայտնաբերվել են խոշոր չափերի խարդախության համար հետախուզման մեջ գտնվող անձինք

Ապրիլի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Որմնադիրների փողոցի մի տնից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ղ.-ին, որը մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Կատարվում է քննություն:

Ապրիլի 1-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Վայքի և Վանաձորի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքում հայտնաբերել են 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը ս/թ մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Կատարվում է քննություն, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը: