AM
4 Ապրիլ 2011 - 08:46 AMT

Թատերասերները 18 հազար դրամ են վճարել երևակայական ներկայացման համար

Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Մեծամորի բաժին էր դիմել 59-ամյա Լիանա Պ.-ն և հայտնել, որ 2010 թ. նոյեմբերին ոմն Դավիթ` ընկերոջ հետ, ներկայանալով որպես թատրոններից մեկի պրոդյուսեր, խաբեությամբ վաճառել է 9 տոմս, որի դիմաց հափշտակել է 18.000 դրամ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը նման թատերական միջոցառում նախատեսված չի եղել:

Պարզվել է նաև, որ Դավիթը 40-ամյա Դավիթ Գ.-ն է, իսկ նրա ընկերը` 32-ամյա Սասուն Մ.-ն: Նրանք բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը: